Բաց նամակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին

Հարգելի քաղաքապետ 

Որքան էլ հանրապետության համար կենսական է Երևանը շրջանցող հյուսիս-հարավ մայրուղին, աշխատանքը՝ հարգանքի արժանի, ընդունելի չէ, որ արդեն երկրորդ տարին կաթվածահար է Հարավարևմտյան զանգվածի Ա. Բաբաջանյան փողոցի երթևեկությունը՝ վտանգավոր դարձնելով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոցներ, Բ-1-ի, Բ-4-ի թաղամասերում գործող` քաղաքապետարանի ենթակայության դպրոցներ, մանկապարտեզներ հաճախող սովորողների, սաների տեղաշարժը, մեծաքանակ բնակիչների համար հարուցելով հազար ու մի անհարմարություն։

Ցավոք, մեր հերթական պաշտոնական նամակը դեռ արձագանք չունի, այնինչ սեպտեմբերի 1-ին հաշված օրեր են մնում, կրթահամալիրի ծնողական խորհուրդը սովորողների տեղափոխման երթուղիներն ու հնարավոր կանգառներն է ճշգրտում։ Խնդրում ենք հարգել փողոցի շահառուների իրավունքները, տեղում, պատասխանատուների հետ քննարկել կարգավորումները, լուծումները։ 

Այս նյութը հրատարակվել է Uncategorized-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s