Ի՞նչ տեքստից կամ ո՞ւմ խոսքից են այս մեջբերումները։
- Սխալը, որ թույլ են տալիս կրթության բարեփոխման ծրագրերի հեղինակները, այն վստահությունն է, որ կրթության ոլորտն ապագային նախապատրաստվելու առավել արդյունավետ միջոցը բարեփոխումն է այն ամենի, ինչն արվել է անցյալում:
- Որպես կանոն՝ կրթության բնագավառում քաղաքականություն մշակող-ստեղծողները փորձում են վերահսկել ուսումնական ծրագրերի բովանդակությունը և հստակ կարգավորել, թե ինչ պետք է սովորեն: Այս ձևով նրանք ջանում են կայունացնել առարկաների առկա հիերարխիան՝ նախապատվություն տալով այն առարկաներին, որոնք այդ հիերարխիայի գագաթին են:
- Որպես կանոն՝ բարեփոխումներն ավելի շատ ապավինում են ստանդարտացված թեստերի աճող քանակին: Այս մոտեցման հիմնական հետևանքներից մեկը կրթության մեջ նորարարությունների և ստեղծականության սահմանափակումն է, այսինքն՝ հենց այն ցուցանիշները, որոնք նպաստում են դպրոցների, ուսանողների և նրանց ուսուցիչների որակական զարգացմանը:
- Բացի դրանից, կրթական քաղաքականություն մշակողները պատժում են «հետ մնացող» դպրոցներին: Այդ պատճառով էլ դպրոցները ցանկացած միջոցով ձգտում են համապատասխանել հիերարխիային և ստանդարտացման մշակույթին՝ վախից խուսափելով գրեթե ցանկացած միջոցառումից, որը կապված է ստեղծականության կամ աշակերտների անհատական կարիքների և տաղանդի հետ:
- Փաստն այն է, որ կրթական քաղաքականություն մշակողները, ըստ երևույթին, չեն գիտակցում մանկավարժների կարևոր դերը կրթության չափանիշների բարձրացման գործում:
- Հաշվի առնելով ժամանակի պահանջները՝ կրթությանն անհրաժեշտ են ոչ թե բարեփոխումներ, այլ փոխակերպում: Նրա հիմնական սկզբունքը պետք է լինի ոչ թե կրթության ստանդարտացումը, այլև նրա անհատականացումը՝ հիմնված յուրաքանչյուր երեխայի անհատական տաղանդների և ձեռքբերումների վրա: Անհրաժեշտ է սովորողների համար ստեղծել այնպիսի միջավայր, որը կխթանի նրանց սովորելու ցանկությունը, և որտեղ նրանք կարող են բնականորեն բացահայտել իրենց կարողություններն ու ճշմարիտ նախասիրությունները: