Ներսես Շնորհալի
Զարթիք փառք իմ, զարթիք.
և ես զարթեաց առաւօտուց. ալելուիա:
Արթուն կացեք ինձ փառավորողներ, զարթնեք. և ես զորավոր կլինեմ առավոտից։
Զարթիք ընդ զուարթունս,
Մանկունք վերինն Սիոնի. ալելուիա:
Արթուն կացեք հրեշտակների հետ, Վերին Սիոնի մանուկներ։
Զարթիք որդիք լուսոյ
Ի յօրհնութիւն Հօրն լուսոյ. ալելուիա:
Արթուն եղեք, լույսի որդիք՝ օրհնելու Լույսի Հորը։
Զարթիք փրկեալք արեամբ
Եվ տուք ըզփառս փրկողին. ալելուիա:
Արթուն կացեք, արյամբ փրկվածներ, և փառք տվեք Փրկողին։
Զարթիք նոր ժողովուրդք
Նոր երգս առեալ նորոգողին. ալելուիա:
Զարթնեք, նոր ժողովուրդներ՝ նոր երգ ձոնելով Նորոգողին։
Զարթիք հարսունք հոգւով
Սպասեալք գալոյ սուրբ փեսային. ալելուիա:
Զարթուն եղեք հոգով, Սուրբ Փեսայի գալուն սպասող հարսներ։