ՀՐԱՄԱՆ N 21
26.11.2021թ.
Շնորհել 2021թ. անվանական մրցանակները․
- «Վահան Ասատրյան» մրցանակ՝
- Ռոբերտ Խաչատրյանին՝ տարվա ընթացքում ռազմամարզական, բնապահպանական ճամբարների մասնակցության, սովորողների հետ ճամփորդությունների, այդ թվում՝ Արագած, մասնակցության համար.
- Ավագ դպրոցի 11-րդ դասարանի սովորող Վարանդ Զոհրաբյանին՝ մարզական հաջողությունների, ռազմամարզական ճամբարների մասնակցության համար․


- «Մխիթար Սեբաստացի» մրցանակ՝
- Հասմիկ Մաթևոսյանին՝ ազգային, ծիսական նյութերի ուսումնասիրության, համացանցում ստացված արդյունքների տարածման, ուսումնական պրոցեսում ներդնելու «Ձայնադարան» կայքի գործարկման համար.
- Ավագ դպրոցի 10-րդ դասարանի սովորող Կարինե Գոմցյանին՝ ուսումնական բլոգում հրապարակած թարգմանական, վերլուծական նյութերի, «Թարգմանում ենք» բլոգը վարելու համար․


- «Ռուդիկ Հարոյան» մրցանակ՝
- Սյուզի Մարգարյանին՝ ծիսական միջոցառումների, ուրբաթ համերգների, սովորողների, դասավանդողների հետ երգ ու պարի, ծեսի տարածման համար.
- Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորող Անի Հարությունյանին՝ կրթահամալիրային միջոցառումների ակտիվ մասնակցության, երգ-պարի տարածման, «Եռյակ» խմբի հիմնադրման համար․


- «Մուտք մանկավարժություն» մրցանակ՝
- Արտակ Ռշտունուն՝ կրթահամալիրի դպրոց-պարտեզների, միջին ավագ դպրոցների, քոլեջի սովորողներին այգեգործության, գինեգործության հմտություններ փոխանցելու, կրթահամալիրի գինու արտադրամասը սովորողների ներառմամբ աշխատեցնելու, զարգացնելու համար․

- «Վարպետ Պետո» մրցանակ՝
- Վանիկ Թոփչյանին՝ Արևմտյան դպրոց-պարտեզի կանաչ տարածքներն ընդլայնելու, ծառերը խնամելու, այդ աշխատանքներում սովորողներին ներառելու համար․
- Էվելինա Սանդրյանին՝ Քոլեջի տարածքի խնամքի, կանաչ տարածքի պահպանման, ավելացման, այդ աշխատանքներում սովորողներին ընդգրկելու համար․
- Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորող Հանս Վարդանյանին՝ Մայր դպրոցի շրջակա միջավայրի բարեկարգման, խնամքի աշխատանքների իրականացման համար․
- Քոլեջի 2-րդ կուրսի ուանող Մանվել Ալեքսանյանին՝ Գինեգործության և Բուսաբուծության լաբորատորիաներում մասնագիտական, պարտեզապուրակային և այգեգործական մեծ ծավալի աշխատանքներ կատարելու համար․
- «Վանո Սիրադեղյան» մրցանակ՝
- Աշոտ Բլեյանին՝ գրող, քաղաքական գործիչ, հրապարակախոս Վանո Սիրադեղյանի հետ ամենամյա հանդիպումը նախաձեռնելու, կրթահամալիրի դասավանդողներին, սովորողներին մեկ ամիս Վանոյի շնչով ապրեցնելու, ժամանակակից գործիչների հետ համագործակցային կապեր ստեղծելու համար։
- Ավագ դպրոցի 11-րդ դասարանի սովորող Առնո Բարզեգար-Նազարիին՝ հետաքրքրված ընթերցասիրության, «Վանո Սիրադեղյան» նախագծում ակտիվ գործունեության, ստեղծած և հավաքած էլեկտրոնային նյութերի համար։


2021թ. պարգևատրման ֆոնդի միջոցներով աշխատողներին որպես մրցանակ տրամադրել 200.000-ական դրամ, սովորողներին՝ 60.000-ական դրամ։ Վճարումը կատարել կրթահամալիրի 2021թ. պարգևատրման ֆոնդի միջոցներից:
Հիմք՝ կրթահամալիրի 2021թ. ուսումնական օրացույց, կրթահամալիրի 2021թ. պարգևատրման ֆոնդ, մրցանակային անվանակարգեր, կրթահամալիրի մասնաժողովի որոշումը (հավելված):
Կրթահամալիրի տնօրեն` Ս. Մարկոսյան
Հավելված
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 2021թ․ անվանական մրցանակակիրների ընտրության գործող կարգի համաձայն անվանական մրցանակակրին որոշում է կրթահամալիրի մասնաժողովը՝ համաձայնությամբ։ Մրցանակի թեկնածուներին ներկայացրել են կրթահամալիրի մանկավարժության կենտրոնը և մանկավարժության լաբորատորիան՝ կրթահամալիրի դպրոցների, քոլեջի մանկավարժական խորհուրդների, մասնախմբերի, անհատների առաջադրմամբ։ Մասնաժողովի անդամներից ոչ մեկը ներկայացված թեկնածուներից որևէ մեկի մասին առարկություն չի ներկայացրել։ Առաջարկում ենք ճանաչել․
- «Վահան Ասատրյան» մրցանակակիրներ՝ Ռոբերտ Խաչատրյանին, Վարանդ Զոհրաբյանին (սովորող),
- «Մխիթար Սեբաստացի» մրցանակակիրներ՝ Հասմիկ Մաթևոսյանին, Կարինե Գոմցյանին (սովորող),
- «Ռուդիկ Հարոյան» մրցանակակիրներ՝ Սյուզի Մարգարյանին, Անի Հարությունյանին (սովորող),
- «Մուտք մանկավարժություն» մրցանակակիր՝ Արտակ Ռշտունուն,
- «Վարպետ Պետո» մրցանակակիրներ՝ Վանիկ Թոփչյանին, Էվելինա Սանդրյանին, Հանս Վարդանյանին (սովորող), Մանվել Ալեքսանյանին (սովորող)․
- «Վանո Սիրադեղյան» մրցանակակիրներ Աշոտ Բլեյանին, Առնո Բարզեգար-Նազարիին (սովորող)։
Մասնաժողովի ղեկավար՝ Գևորգ Հակոբյան
Նոյեմբեր 23, 2021թ