Տեսնես՝ ինչու են հորինում…

Հարգելի լրագրող Նաիրի Հոխիկյանին, նրա ՖԲ գրառման ընթերցողներին, գրառումը տարածողներին, դրան արձագանքողներին։
Ներկայացնում եմ, քանի որ փաստը կարևորվել է միայն նրա համար, որ օգտագործվի մեկին հերոսացնելու, մեկին անվանարկելու համար, և անճշտությունների վրա է կառուցվել հիմնական ասելիքը։

2007թ. դեկտեմբերի 17-20-ը «Ադրբեջանի օրերը» Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը և Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը կազմակերպել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ, «Հայաստան – Ադրբեջան – Թուրքիա. քայլ դեպի երկխոսություն» ծրագրի շրջանակում։ Ծրագիրը հրապարակված է եղել, տարածված, պատկան մարմինները՝ տեղեկացված, պատասխանատու նախագծի համար, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն ապահովել է մասնակիցների անվտանգությունը։ 2007-ին

Մասնակիցների մեջ Էլնուր Միրզոևը, ինչպես նաև այն ժամանակ «Հայկական ժամանակի» խմբագիր Նիկոլ Փաշինյանը չեն եղել, ոչ մի դրվագում։ Կցում եմ հղումներ՝

Իսկ լրագրողը որպես հավաստի տեղեկություն՝ տարածում է բանավոր խոսքի հիշողությունը՝ ես ասացի, նա ասաց…

Կամ էլի կրթահամալիրի, Բլեյանի անունը շոշափող մի այլ «լուր»։ Ա՛յ մարդիկ, հարգելի՛ լրագրողներ, քի՞չ է աշխարհում, Հայաստանում, ձեր շուրջը կատարվողը։ Ինչո՞ւ եք հորինում։ Ինչո՞ւ եք խոսում առանց փաստերի ու հղումների, ի՞նչ իրավունքով եք անվանարկում մարդկանց։ Մի տեքստում քանի՜ անճշտություն կա։

Նախ՝ Շուշան Փաշինյանը սիրված մարդ է, շատ լավ աղջիկ, հետաքրքիր սովորող։ Եվ լավ է, որ սեբաստացիական համերաշխությունն ու ընկերասիրությունը սադրանքներով չես խարխլի։ Էլ չասեմ, թե ի՛նչ զզվելի-ամոթալի-անթույլատրելի է երեխային, նրա անունը օգտագործելը։ Երկրորդ՝ Աշոտ Բլեյանը Նիկոլ Փաշինյանի կնքահայրը չէ, թեև նրա անունով է դրվել Աշոտ Փաշինյանի անունը։ Երրորդ՝ Աշոտ Բլեյանը հրաժարական չի պահանջել, նա առաջարկություններ է արել։ Դրանց ծանոթանալ կարող եք Աշոտ Բլեյանի բլոգում, Նոր ուղու ՖԲ էջում։ Այդ թեմայով վերջինը՝ Բացառենք բռնությունը, հաստատենք օրինականությունը՝ դառնալով մեկ՝ հայաստանյան հասարակություն։ Ու կարող եք մեջբերում անել, ինչո՞ւ ստիպված հորինեք։ Չորրորդ՝ Ո՞ր ուսուցիչն է ասել բերված միտքը, ո՞ր Փաշինյանի մասին է խոսքը…

Էլի՞ բանավոր, ասեկոսե, բամբասանք։ 

Սա լրագրություն-լրատվության ի՜նչ ամոթալի մակարդակ է։

Հարգանքով՝

Սուսան Մարկոսյան, կրթահամալիրի տնօրենի պաշտոնը կատարող, 2007-ին՝ կրթահամալիրի մասնագիտական զարգացման և մանկավարժության կենտրոնի ղեկավար

Այս նյութը հրատարակվել է Uncategorized-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s