Ջոն Թեյլոր Գատոյի «Մարիոնետների ֆաբրիկա»-ից
Այնպիսի կառույցները, ինչպիսիք են դպրոցները, համայնք չեն, ճիշտ այնպես, ինչպես դպրոցական ուսուցումը կրթություն չէ: Երիտասարդներից խլելով նրանց ժամանակի հիսուն տոկոսը, փակելով նրանց նույն տարիքի երիտասարդների հետ, ստիպելով աշխատանքը սկսել և ավարտել զանգով, պահանջելով, որ մարդիկ մտածեն միաժամանակ նույն բանի մասին և նույն ձևով, գնահատելով մարդկանց այնպես, ինչպես բանջարեղենն ենք գնահատում, և տասնյակ այլ անպետք և հիմար միջոցներով դպրոցները համայնքի կենդանի կյանքը փոխարինում են այլանդակ մեխանիզմով: Ոչ մեկն այս փորձությունն առանց սեփական անձը վնասելու չի անցնում՝ ո՛չ երեխաները, ո՛չ ուսուցիչները, ո՛չ ադմինիստրացիան, ո՛չ ծնողները:
***
….Կրթական համակարգի մեթոդոլոգիան հենց ենթադրում է մարդկանց վերաբերվել որպես մեխանիզմների: Հնչում են զանգերը, միանում և անջատվում են էլեկտրական շղթաները, էներգիան տրվում կամ անջատվում է, որակը իջեցված է մինչև գնահատման թվանշանային համակարգ, իրականացվում է պլան, որի մասին մեքենայի մասերը ոչ մի պատկերացում չունեն:
***
Եթե երբևէ փորձել եք սանձել երեխաների, ում ծնողները ներշնչել են, որ կսիրեն նրանց անկախ ամեն ինչից, գիտեք՝ ինչ դժվար է կոտրել հոգով ուժեղներին: Մեր հասարակարգը չի կարող դիմակայել ինքնավստահ մարդկանց հոսքին, դրա համար էլ երեխաներին վարժեցնում եմ նրան, որ նրանց ինքնագնահատականը կախված լինի մասնագետի կարծիքից: Աշակերտներս մշտապես ենթակա են թեստավորման և գնահատման:
Ամեն ամիս աշակերտների ծողներին ուղարկվում է ծավալուն ուսումնական ամփոփաթերթ, որտեղ երեխայի կյանքը տրոհված է առանձին առարկաների: Յուրաքանչյուր առարկա գնահատված է, որպեսզի ծնողներն իմանան, թե երեխայի ինչը պիտի իրենց զայրույթն ու դժգոհությունն առաջացնի, և ինչով կարող են հպարտանալ: Թեև համոզված եմ, որ այդ մաթեմատիկական զեկույցները կազմելու իմաստը շատ քիչ է, այդ ծանրակշիռ թվացող փաստաթղթերը ստիպում են երեխաներին որոշակի եզրակացություններ անել իրենց մասին և որոշումներ կայացնել՝ կողմնակի անձանց դատողությունները նկատի ունանալով: Ներկա ուսումնական համակարգի գոյության պայմանը, ինչպես նաև առևտրային տնտեսության աջակցության ակունքը մարդկանց՝ իրենց մասին բացասական, ուրիշներից կախված կարծիք ունենալն է:
Ինքնագնահատումը` աշխարհում երբևէ գոյություն ունեցած որևէ փիլիսոփայական համակարգի հիմնարար գործոնը, լրիվ անտեսվում է: Այս բոլոր ատեստացիաների, գնահատականների և թեստերի հիմնական դասը հետևյալն է՝ երեխաները պետք է վստահեն ոչ թե իրենք իրենց կամ իրենց ծնողներին, այլ միայն դիպլոմավոր մասնագետներին….
Ծանուցում՝ Գնահատում | Մանկավարժության կենտրոն
Ծանուցում՝ Մասնաժողովին ներկայացվող հաշվետվություն: 25.12.2018 | Մարիետ Սիմոնյան
Ծանուցում՝ Մասնաժողովին ներկայացվող հաշվետվություն 25.12.2018 | Մարիետ Սիմոնյան
Ծանուցում՝ Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն | Մարիետ Սիմոնյան
Ծանուցում՝ Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն — Մարիետ Սիմոնյան