Աշխատանքային հանդիպում «Dasaran.am»-ում

Dasaran 12018թ. նոյեմբերի 22-ին կրթահամալիրի փոքր խմբով՝ տիար Բլեյանի, Յուրա Գանջալյանի և Նվարդ Սարգսյանի հետ, հյուրընկալվեցինք «Dasaran.am»-ում, կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանի, տնօրեն Արթուր Բաբայանի սիրալիր հրավերով։

Կաշառող էր կազմակերպությունում հյուր ընդունելու առաջին նշանը՝ «Բարի գալուստը» մեզ՝ անուն առ անուն, հենց մուտքի դռան դիմաց։ Հանդիպումը ջերմ սկսվեց, Աստղիկ Բլեյանի ծննդյան նշումով։ Այնուհետև dasaran.am-ի ղեկավարներն իրենց ստեղծած ֆիզիկական և մեդիա միջավայրերին ծանոթացին մեզ։ Լավ է, որ ստեղծված լինելով որպես դպրոցների էլեկտրոնային կառավարման, կրթական առցանց ռեսուրսների վիրտուալ հարթակ՝ կազմակերպությունն իրականացնում է գործնական, ուսուցման ինտերակտիվ մեթոդների փոխանցման պարապմունքներ սովորողների և դասավանդողների համար։

Կրթահամալիրում հանդիպումից տարիներ անց տեսանք, որ «dasaran.am»-ի՝ իրենց նպատակով-աշխատանքով ոգևորված խումբը ինը տարում զարգացրել է նախագիծը, հանրակրթական համակարգի, կրթական հաստատության, առանձին դասարանի, ուսուցչի, սովորողի մակարդակով ավտոմատացրել համակարգը՝ թույլ տալով բարեխիղճ գրանցել-արտացոլել պետական կրթական ծրագրի դաս-դասարանային կազմակերպումը, արդյունքները, մրցակցային դարձնել սովորելը, խթանել ուսուցման մեջ առաջատարների մեջ, առաջինը լինելու մղումները։

Մեր հերթին ներկայացրինք, որ կրթահամալիրում ՀՀ ԿԳՆ պատվերով իրականացվող հեղինակային՝ պետական այլընտրանքային կրթական ծրագիրը՝ իր ուսումնական օրացույցով, ուսումնական բլոգներով, ուսումնական նախագծերով, ճամբարային, ճամփորդական ուսուցմամբ, ուսումնական արդյունքների գրանցման էլեկտրոնային փաթեթներով, տարիների ընթացքում ուսումնական տեղեկության գրանցման հեղինակային համակարգ է ձևավորել, կրթահամալիրում ստեղծվել է ֆիզիկական արդիական զարգացող-զարգացնող ներառական միջավայր։

Պայմանավորվեցինք հաջորդ շաբաթ հանդիպել կրթահամալիրում՝ ներկայացնելու կրթահամալիրի Բանգլադեշը։

«Dasaran.am»-ի հետ համագործակցության հարթակներ.

  • ինտերակտիվ ուսումնական պարապմունքներ, վերապատրաստման դասընթացների կազմակերպում «Dasaran.am»-ում.
  • կրթահամալիրի բաց մեդիա միջավայրը՝ մեդիագրադարան,
  • «Դպիր» մանկավարժական ամսագիր (մանկավարժական նորարարություն, մեթոդական մշակումներ, այլոց փորձ)
  • կրթահամալիրի ֆիզիկական բաց միջավայր, կրթական փոխանակումների կացարաններ.
  • Հանրակրթական Դիջիթեք 2019, հեռավար ուսումնական նախագծեր, ֆլեշմոբներ

Լուսանկարները՝ Dasaran.am-ի

 

Այս նյութը հրատարակվել է Հաշվետվություն-ում։ Էջանշեք մշտական հղումը։

1 Response to Աշխատանքային հանդիպում «Dasaran.am»-ում

  1. Ծանուցում՝ «Dasaran.am»-ը կրթահամալիրում — Նվարդ Սարգսյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s